Թերթը գրում է, որ Աժ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանի յուրաքանչյուր քայլ նրա գործընկեր պատգամավորները հետեւում են ամենայն ուշադրությամբ եւ համապատասխան մեկնաբանություններ անում: «Դեկտեմբերի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ընդունելությունների տանը նախաամանորյա ընդունելություն է կազմակերպել իշխանական էլիտայի ներկայացուցիչների համար: Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռանալիս է եղել Ընդունելությունների տնից, նրան մինչեւ ավտոմեքենան ուղեկցել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Եվ սա էլ դեռ բավական չէ, երբ Սարգսյանը նստել է մեքենան, Նիկոյանը կռացել եւ գլուխը վարչապետի սրահ մտցնելով` շարունակել է խոսել նրա հետ: Պատգամավորներն ասում են, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա թերեւս եզակի դեպքն է, երբ ԱԺ ղեկավարն իրենց այս աստիճան ստորադասում է կառավարության ղեկավարի մոտ: Բայց սա ամենեւին էլ պատահական չէ. Նիկոյանը, չունենալով հասարակական հենարան եւ զրկված լինելով ներկուսակցական աջակցությունից, քաղաքականության մեջ իր գոյության շարունակականության ապահովման երաշխավորը համարում է բացառապես Տիգրան Սարգսյանին: Այլ կերպ ասած` Նիկոյանը հույս ունի, որ հաջորդ խորհրդարանում ինքը կարող է հայտնվել Տիգրան Սարգսյանին տրվելիք քվոտայի շրջանակներում»,- գրում է «Հրապարակ»-ը:

Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվել է | ԼՈՒՐԵՐ | 16:00

Թաղման նպաստները չեն վերացվի. կառավարությունը հետքայլ է անում | ԼՈՒՐԵՐ | 14:00

ՈւՂԻՂ. Միավորված ընդդիմության հանդիպումը իրավական համայնքի հետ

Ալիևը ստորացրել է Էրդողանին. Թուրքիայի նախագահը՝ քննադատությունների թիրախում | ԼՈՒՐԵՐ | 12:00

Իրանցի հերթական բարձրաստիճան պաշտոնյան է Հայաստանում | ԼՈՒՐԵՐ | 09:30
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Փաշինյանը Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցերը (ֆոտո)

Էրդողան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման

Ռուբիոն հայտարարել է, որ G7-ի հանդիպմանը կքննարկեն ՄԱԿ-ի աշխատանքն ու ԱԲ-ի զարգացումը

Մեր պայքարը չի կասեցվելու և մնում է նույնը. դա են մեզանից պահանջում Եռաբլուրում ձայնարկող եռագույնները. Սամվել Կարապետյան

ՏԿԵ նախարարությանը 2027 թվականին հատկացումները կավելանան 37 մլրդ դրամով

Ալիևը կլինիկայի բաժանմունք է բացել Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցում․ սիմվոլիզմ նոյեմբերի 9-ի նախաշեմին

















