Ադրբեջանում ավարտվել է Abzas Media-ի աշխատակիցների քրեական գործի դատավարությունը: Ինչպես հաղորդում է APA-ն, այսօր մեղադրյալները Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում՝ դատավոր Ռասիմ Սադիխովի նախագահությամբ կայացած դատավարության ժամանակ իրենց վերջին խոսքերն են ասել:
Այնուհետև դատարանում հրապարակվել է դատավճիռը։ Դատարանի որոշմամբ Ուլվի Հասանլին դատապարտվել է 9 տարվա, Սևինջ Վագիֆգիզին (Աբբասովա)՝ 9 տարվա, Մուհամմադ Կեկալովը՝ 7 տարի 6 ամսվա, Նարգիզ Աբսալամովան՝ 8 տարվա, Հաֆիզ Բաբալին՝ 9 տարվա, Էլնարա Գասիմովան՝ 8 տարվա, Ֆարիդ Մեհրալիզադեն՝ 9 տարվա ազատազրկման։
Abzas Media-ն հայտնի է իր հակակոռուպցիոն հետաքննություններով։ Հրատարակության աշխատակիցները մեղադրվում են արժույթի մաքսանենգության մեջ՝ խմբագրությունում ենթադրաբար հայտնաբերված 40 հազար եվրոյի պատճառով։





























