Թուրքական մի ընկերություն Արգենտինայից ֆուտբոլիստներ է բերել եւ տեղավորել Անթալիայի մի հյուրանոցում` նպատակ ունենալով նրանց վաճառել ֆուտբոլային տարբեր ակումբների:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականը` նշելով, թե ֆուտբոլիստներին բերելու եւ նրանց տարբեր ակումբների վաճառելու ձեւերը հիշեցնում են պատմության մեջ հայտնի ստրուկների շուկաները:
Նշվում է, որ Թուրքիայում նկատվել է արգենտինացի ֆուտբոլիստների պակաս, ինչից հետո ֆուտբոլային մենեջերներն անցել են գործի: Արգենտինացի ֆուտբոլիստներին Անթալիայում տեղավորելու փաստը բացատրվում է այն հանգամանքով, որ այս շրջանում Անթալիայում են իրենց ուոսումնամարզական հավաքներն անցկացնում տարբեր երկրների ֆուտբոլային ակումբներ:
Արգենտինացի ֆուտբոլիստներից կազմված թիմն արդեն հանդիպումներ է ունեցել թե թուրքական, թե այլ երկրներից ժամանած ակումբների հետ:


























