Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի ընկերները հունվարի 19-ին երթ կկազմակերպեն նրա մահվան հինգերորդ տարելիցի կապակցությամբ, գրում է  «Asbarez»-ը:

Խումբն իր հայտարարության մեջ կոչ է արել պատժել նրանց, ովքեր կազմակերպել են դավադրությունը եւ Դինքի սպանությունը:

«Դինքի մահվանից հինգ տարի է անցել, սակայն արժանահավատ չէ, թե երկու հոգի են  կազմակերպել դավադրությունը եւ սպանությունը:  Նրանք, ովքեր սպառնում էին Դինքին, պատվիրել էին նրա սպանությունը, այսօր ծաղրում են մեր վիշտը: Մենք կանխորոշված դատավարություն չենք ցանկանում, որը պատմում է  միայն Դինքի վրա կրակողներին...Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու: Եթե մենք մոռանանք այս ամենը, մեկ անգամ եւս կսպանենք մեր ընկերոջը` նոր սպանությունների առիթ տալով»,-ասվում է հայտարարության մեջ: