Կինոքննադատների ամերիկյան ասոցիացիան տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել Միշել Խազանավիչուսի «Դերասան» դրաման:
Դեպքերը տեղի են ունենում 1920-ականներին Հալիվուդում: Խոսքը վերաբերում է խուլ ֆիլմերի աստղ Ջորջ Վալենտինին, ով իրեն սկսում է պակաս պիտանի զգալ ձայնային ֆիլմերի հայտնվելուց հետո: «Դերասան»-ում նկարահանվել են Ժան Դյուժարդենը, Բերենիս Բեժոն, Ջոն Գուդմենը եւ Մալկոլմ Մաքդաուելը:
Խազանավիչուսի ֆիլմը արժանացել է Ասոցիացիայի եւս երեք մրցանակների` ռեժիսորության, հագուստների եւ երաժշտության համար, հաղորդում է Reuters –ը:
Լավագույն դերասան է ճանաչվել Ջորջ Քլունին:



























