Լեհ փորձագետները կասկածի տակ են առել եզրակացությունն այն մասին, որ ռազմաօդային ուժերի ղեկավար Անջեյ Բլասիկը ճնշում է գործադրել Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկիի վթարի ենթարկված օդանավի օդաչուների վրա:
Լեհաստանի դատական փորձաքննության ինստիտուտում կարծում են, որ օդաչուների ձայնագրության մեջ ձայնը երկրորդ օդաչու Ռոբերտ Գրիվնեինն է: Ինստիտուտի զեկույցի պաշտըոնական տարբերակը կհրապարկվի հունվարի 16-ին, գրում է Lenta.ru-ն:
Լեհ փորձագետների վարկածը չի բացառում օդաչուների սխալի տարբերակը, սակայն հերքում է եզրակացությունը, թե օդաչուները այդ սխալ որոշումը կայացրել են երկրի բարձրագույն ղեկավարության ճնշման ներքո:
Բլասիկի կողմից օդաչուների վրա ճնշում գործադրելու վարկածն ավելի վաղ պաշտպանել էր Միջպետական ավիացիոն կոմիտեն, ռուս փորձագետներն ու լեհական հանձնաժողովը` երկրի ՆԳ նախարար Եժի Միլլերի գլխավորությամբ: Այս վարկածի համար հիմքը միայն այն է, որ Բլասիկի մարմինը գտնվել է օդաչուների մարմինների կողքին:
Հիշեցնենք, որ Տու-154Մ օդանավը վթարի էր ենթարկվել 2010-ի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ: Վթարի արդյունքում, զոհվել էին օդանավում գտնվող 88 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները: Նրանց թվում է եղել Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, նրա կինը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:



























