Հունիսի 24-ին՝ ժամը 21:00 դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Հիշեցնենք՝ այսօր ժամը 15։00–ից Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։