Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին արգելել է մինչև հուլիսի 12-ը թռիչքներ կատարել դեպի Իսրայելի օդանավակայաններ 01:00-ից մինչև 07:00-ն։ Դրա մասին հայտնել են գերատեսչությունից։

Բացի դրանից, Ռուսաստանի իշխանությունները կարգադրել են մինչև հուլիսի 4-ը Հորդանանի, Իրաքի և Իրանի օդային տարածքում թռիչքներ չիրականացնել։