Գյումրիի «Շիրակը» հունվարի 8-ից սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թիմն արդեն համալրել են  դարպասապահ Արթուր Ալեքսանյանն ու պաշտպան Հովհաննես Գրիգորյանը, որոնք խաղացել են «Միկայում»: Նշենք, որ Գրիգորյանն անցած տարի հանդես է եկել «Շիրակում»: Նրանցից բացի թիմի մարզչական շտաբն առաջիկայում կփորձարկի նաեւ չորս լեգեոնականների:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հայտնեց, որ նրանցից երկուսը կլինեն Սենեգալից: Թիմն ունի կենտրոնական պաշտպանի, եզրային կիսապաշտպանի եւ հարձակվողի կարիք:  

«Շիրակն» առաջին հավաքը սկսել է հունվարի 8-ին Ավանի Ֆուտբոլային ակադեմիայում: Հավաքը կավարտվի հունվարի 22-ին` «Բանանցի» հետ ստուգողական խաղով: Երկրորդ հավաքը եւս թիմը կանցկացնի Երեւանում, իսկ փետրավրի 11-ից 25-ը մարզումները կշարունակի Անթալիայում:

Հիշեցնենք, որ «Շիրակը» շարունակում է ելույթը Հայաստանի գավաթի խաղարկությունում եւ կիսաեզրափակիչում մրցելու է «Միկայի» հետ:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը