Թերթը  գրում է, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ընտանիքին պատկանող «Գրեյթ Վելլի» ՍՊԸ հեռախոսներն անջատված են: «Ընկերության կայքէջում նշված հեռախոսահամարներով զանգահարելիս երեկ լսեցինք, որ «բաժանորդի հեռախոսը միացված չէ կայանին: Ընկերության խանութի աշխատակցուհիներից մեկից երեկ խնդրեցինք ընկերության որեւէ աշխատող հեռախոսահամար տրամադրել: Նա ասաց, որ ընկերության բոլոր հեռախոսահամարներն անջատված են:  «Ինչո՞ւ»,- հարցրինք աշխատակցուհուն: «Ղեկավարությունը երկրում չէ»,- պատասխանեց նա: Հարցին, թե ղեկավարության բացակայության պատճառով ընկերության հեռախոսահամարները միշտ անջատվո՞ւմ են, աշխատակցուհին պատասխանեց` այո:

Ի դեպ, ընկերության մի խումբ աշխատակիցներ դեկտեմբերի 28-ին բողոքի ակցիա են արել»,-  գրում է «Հայկական ժամանակ»-ը: