Հունվարի 13-ին Յեմենի հյուսիսում դարձյալ բախումներ են տեղի ունեցել շիաների ու սունիների միջեւ: Զոհվել է առնվազն 20 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Զոհվածների մեծ մասը սունի է:
Յեմենի անվտանգության ուժերի ներկայացուցիչը պատմել է, որ բախումները ծագել են Սաադ եւ Հադժ նահանգների սահմանին: Բախումները շարունակվում են, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Նախորդ տարիներին շիաները հսկողության տակ են վերցրել Սաադ նահանգի գրեթե բոլոր շրջանները: 2011թ. հոկտեմբերից շիաները պաշարել են սունիների վերահսկողության տակ գտնվող Դամաժ շրջանը:



























