Նյու Յորքի Դաշնային դատարանը հունվարի 13-ին ցմահ ազատազրկման է դատապարտել Նյու Յորքի Քենեդու անվան օդանավակայանի չհաջողված ահաբեկչության նախապատրաստման մասնակցին:
Քննության տվյալներով, 2007-ին 66-ամյա տրինիդադցի իմամ Քարիմ Իբրահիմը երեք հանցակիցների հետ փորձել էր պայթեցնել օդանավակայանի ավիավառելի ռեզերվուարներն ու խողովակաշարը: Պայթյունի դեպքում ամբողջ օդանավակայանը օդ կբարձրանար: Խմբի անդամներից մեկը երազել է «ԱՄՆ-ին պատժել 2001թ. սեպտեմբերի 11-ը ստվերող ահաբեկչությամբ»:
Ահաբեկչությունը կանխվել է դեռ նախապատրաստման փուլում: 2011թ. մայիսին երդվյալ ատենակալները Քարիմ Իբրահիմին մեղավոր ճանաչեցին մեղադրանքի բոլոր կետերով:
Նախկինում ցմահ ազատազրկման էին դատապարտվել չկայացած ահաբեկչի երկու հանցակիցները` Գայանայից: Նրանց հայրենակիցներից եւս մեկը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, քանի որ ընդունել էր մեղքը եւ համագործակցել էր քննչական մարմինների հետ, հաղորդում է Vesti.ru-ն:



























