ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, երկու ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Մերձավոր Արելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունները։  Կողմերը խոսել են Իրաքում վերջին զարգացումներից՝ ընդծելով, որ անհրաժեշտ է շարունակել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաեւ Սիրիայում տիրող իրավիճակն ու Իրանի միջուկային ծրագրի հետ կապված միջազգային հանրության հետ երկխոսության անհրաժեշտությունը։