Կիեւում «Եվրո-2012» -ի երկրպագուներին առաջարկվում է բնակվել վրաններում` օրական 55 եվրոյով: Այդ մասին նշվում է հյուրանոցների ամրագրման միջազգային ծառայության booking.com կայքում տեղադրված գովազդում:

Նշվում է, որ Kiev Football Fans -ը տեղակայված է  Կիեւի կենտրոնական երկաթուղային կայարանից 8,5 կմ եւ Բորիսպոլ օդանավակայանից 45 կմ հեռավորության վրա:

55 եվրոյով առաջարկվում է երկտեղանոց վրան` գորգիկով եւ քնապարկով:  Ճամբարի տարածքում տեղադրված են նաեւ զուգարաններ եւ լոգարաններ:

booking.com-ում նշվում է, որ կիեւյան հոսթելը (6-15 հոգանոց սենյակ) հնարավոր է ամրագրել գիշերվա համար 50-100 եվրոյով:

Երեք աստղանի հյուրանոցում  երկու հոգու համար նախատեսված սենյակը կարժենա միջինը 500 եվրո օրական, գրում է NEWSru.com-ն: