ԻՀՊԿ «Քուդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Քաանին Իսրայելի դեմ պատերազմի զոհերի հուղարկավորության ժամանակ հայտնել է, որ Իրանը հաջողության է հասել։
«Մենք կշարունակենք առաջ շարժվել նոր ուժերով»,- նշել է նա, փոխանցել է Tasnim-ը։
Հուղարկավորությանը մասնակցում էր նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Շամհանին։
Նշենք, որ երկուսին էլ համարում էին իսրայելական գրոհների զոհ։





























