Քանի որ իսրայելա-իրանական պատերազմը նոր ճանապարհ է բացում Մերձավոր Արևելքի համար, Սիրիան և Լիբանանը պետք է խաղաղության համաձայնագրեր կնքեն Իսրայելի հետ, ասել է Սիրիայում ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը։

«Նախագահ (Ահմեդ) ալ-Շարաան հստակեցրել է, որ ատելություն չի տածում Իսրայելի հանդեպ... և որ խաղաղություն է ուզում այս սահմանին։ Կարծում եմ՝ նույնը կպատահի նաև Լիբանանի հետ։ Անհրաժեշտ է համաձայնագիր կնքել Իսրայելի հետ», - թուրքական պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալությանն է ասել Թոմ Բարաքը։

Հիշեցնենք, որ Իսրայելը դեռևս պարբերաբար ռմբակոծում է Սիրիան և Լիբանանը և ներխուժել է այդ երկրներ՝ նահանջի որևէ ցանկություն չցուցաբերելով։