Լրագրող Լիա Սարգսյանը գրում է. «Դատելով Արա Զոհրաբյանի այսօրվա ուղերձի բովանդակությունից՝ կարծիք է ստեղծվում, որ Միքայել Սրբազանին հասկացրել են՝ եթե հրաժարվի վարչապետի թեկնածու լինելուց, նրան չեն կալանավորի:
Թերևս հենց այս տրամաբանությամբ էլ Սրբազանին Վեհարանից ուղեկցեցին կալանավայր, հանձնեցին ավելի ճիշտ:
Արա Զոհրաբյան, Դուք գուցե իրավաբանության մեջ փորձառու եք, բայց որպես քաղաքական գործիչ՝ ձախողված: Եվ դեռ պետք է հասկանալ, թե ինչպես եք մաս դարձել այս պրոցեսներին: Ասում եք՝ Սրբազանի չգնալը կդիտվեր փախուստ, դե ասա էդ մարդուն ավելի շատ Դուք եք փախստականի և վախկոտի հոգեվիճակի հասցրել: Մի խոսքով՝ ինչ արել եք, ձախողել եք, Սրբազանը փաստացի կալանավայրում է:
Ի դեպ, էդ ինչ հնարքով ՔԿ-ում հարցաքննվող Միքայել Սրբազանին կալանքի տանող քննիչը թույլ տվեց թղթի վրա գրել, որ հրաժարվում է վարչապետի թեկնածու լինելուց, Դուք էլ արագ դուրս եկաք ու հայտնեցիք այդ մասին: Շատ լավ հաշվարկ էր՝ քաղաքական պրոցեսները վիժեցնելու»։