Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։
Արագածոտնի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ հունիսի 29-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, պարեկները «Նիվան» հայտաներել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

30-ամյա տղամարդու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։

Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել։