Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն «խորը մտահոգություն» է հայտնել Ռուսաստանում էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ «անմարդկային վերաբերմունքի» մասին հաղորդագրությունների վերաբերյալ։

«Ես խորապես մտահոգված եմ Ռուսաստանում էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, այդ թվում՝ Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից մահվան դեպքերի մասին հաղորդագրություններից։ Իմ մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են», - գրել է նա Ֆեյսբուքում։

Լավ կլիներ, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանը նմանատիպ դիրքորոշում արտահայտեր Բաքվում հայ պատանդների այսպես կոչված «դատավարության» կամ հայերի դաժան խոշտանգումների և սպանության փաստերի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ խոսքը Ադրբեջանում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի անդամների մասին է, որոնք, ըստ Ռուսաստանի իշխանությունների, 1990-ականներին բազմաթիվ սպանություններ և մահափորձեր են կատարել։

Հատկանշական է, որ հանցագործություններ են կատարվել նաև էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ։