ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իլոն Մասկը ռիսկի է դիմում կորցնելու ոչ միայն էլեկտրական ավտոմեքենաների առաջմղման կառավարության խթանները։ Ըստ նրա՝ ձեռնարկատիրոջ դեմ կարող է օգտագործվել DOGE դաշնային գործակալությունը, որի գործունեությունը նախկինում համակարգում էր հենց ինքը՝ Մասկը։
«Նա վշտացած է, որ կորցնում է էլեկտրական ավտոմեքենաների նկատմամբ մանդատը, - Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողներին ասել է Թրամփն՝ անդրադառնալով էլեկտրական ավտոմեքենաների վաճառքին կառավարության աջակցության դադարեցմանը։ -Բայց, գիտեք, նա կորցնելու շատ ավելին ունի», -հավելել է Թրամփը։ -Իլոնը կորցնելու շատ ավելին ունի»։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Մասկը զգալի սուբսիդիաներ է ստանում կառավարությունից, և, Թրամփի կարծիքով, չափազանց վրդովված է էլեկտրական փոխադրամիջոցների աջակցության մանդատի չեղարկմամբ։ «Մենք , գուցե, ստիպված լինենք DOGE-ն օգտագործել Իլոնի դեմ, - զգուշացրել է Թրամփը։ -DOGE-ը հրեշ է, որը կարող է շրջվել Իլոնի դեմ և խժռել նրան», -շեշտել է Թրամփը։
DOGE-ը զբաղվում է դաշնային կառավարության բարեփոխմամբ, ներառյալ բյուրոկրատիայի, ծախսերի և պետական ծառայողների թվի կրճատմամբ։
Թրափը նշել է նաև, որ էլեկտրական ավտոմեքենաները համապարփակ լուծում չի համարում։ «Ոչ բոլորն են ուզում էլեկտրական ավտոմեքենա ունենալ։ Ես չեմ ուզում էլեկտրական ավտոմեքենա ունենալ»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ միգուցե հիբրիդ կամ ջրածնային վառելիքով աշխատող ավտոմեքենա ընտրի։





























