Ուկրաինայում կամ Մերձավոր Արևելքում տեղի ունեցածին նման իրադարձությունների զարգացման ցանկացած նախադրյալ Բելառուսում սաղմնային փուլում կկասեցվի։ Հուլիսի 1-ին Անկախության օրվա կապակցությամբ անցկացված հանդիսավոր նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է БЕЛТА-ն։

Ըտս նրա՝ բելառուսները բոլորից ավելի սուր են արձագանքում այն ​​իրադարձություններին, որոնք ստիպում են պատմական զուգահեռներ անցկացնել։

«Մեզ համար անընդունելի է Ուկրաինայի կամ, Աստված մի արասցե, Մերձավոր Արևելքի աղետի կրկնությունը։ Մենք կվերացնենք իրադարձությունների նման զարգացման ցանկացած նախապայման՝ հենց սկզբնական փուլում։ Ես դա ասում եմ նրանց, ովքեր կանգնած են յուրաքանչյուր նման սցենարի հետևում», - զգուշացրել է Լուկաշենկոն։

Նրա կարծիքով՝ աշխարհում լարվածության օջախները բորբոքվում են անմիջապես արևմտյան պաշտոնյաների գրասենյակներից։

«Մեր հաղթանակից 80 տարի անց Յալթայի խաղաղությունը փոխարինվեց Բրյուսել-Վաշինգտոն արկածախնդրությամբ։ Լարվածության օջախներ են բորբոքվում ուղիղ արևմտյան պաշտոնյաների գրասենյակներից։ Նրանք խաղում են մարդկանց կյանքերով, համակարգչային խաղի կամ հոլիվուդյան ֆիլմի հերոսների պես», - նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Միաժամանակ, Լեհաստանը և Բալթյան երկրները թույլ են տալիս, որ իրենց վերածեն ռազմական փորձադաշտի։

«Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց այն տարածքից արևելք արշավանքը, որն այժմ նորաձև է անվանել «հիտլերյան Եվրամիություն»։ Ահա թե ինչու են Լեհաստանը և Բալթյան երկրները թույլ տալիս, որ Ուկրաինայից հետո իրենց վերածեն ևս մեկ հրաձգարանի։ Ոչ մի այլ կարգավիճակում մեր ամենամոտ հարևանները որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում Արևմուտքի համար։ Եթե նրանք ցանկանում են հերթական անգամ անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է»։ - հայտարարել է Բելառուսի ղեկավարը։