Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը իր հնարավոր արտաքսման մասին։ X սոցիալական ցանցում ձեռնարկատերը գրել է, որ կարող է սրել իրավիճակը, բայց առայժմ նախընտրում է զսպվածություն դրսևորել
«Այնքան գայթակղիչ է սրել իրավիճակը։ Այնքան, այնքան գայթակղիչ։ Բայց ես առայժմ ձեռնպահ կմնամ»,- գրել է Մասկը։
Ավելի վաղ՝ հուլիսի 1-ին, Սպիտակ տան ավագ թղթակից Էմիլի Գուդինը հայտնել էր, որ Թրամփը չի բացառել Հարավային Աֆրիկայում ծնված Մասկի արտաքսումը։ Դրա պատճառը գործարարի՝ The Big Beautiful Bill անվանումով հայտնի պետական ծախսերի կրճատման մասին օրինագծի սուր քննադատությունն էր։
Թրամփի և Մասկի միջև ընդհարումը սրվեց, երբ ԱՄՆ նախագահն իր Truth Social սոցիալական ցանցում գործարարին առաջարկեց «փակել բիզնեսը» և «վերադառնալ Հարավային Աֆրիկա»։
Ի պատասխան՝ Մասկը հրապարակել է հարցումների տվյալները, ըստ որոնց Թրամփի նախաձեռնությունը սպառնում է վնասել Հանրապետական կուսակցությանը, և ռեթվիթ է արել հետազոտություն, որը վկայում է, որ ամերիկացիների մեծ մասն օրինագիծը համարում է սպառնալիք երկրի բյուջեի համար։
Ավելի վաղ Թրամփը Մասկին հեգնանքով առաջարկել էր «փորձարկել» Dogecoin կրիպտոարժույթը՝ ակնարկելով նրա կապը թվային ակտիվների հետ։





























