Մեծ Բրիտանիայից Զառա Լաքլանը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ մարդը, որը նավակով Եվրոպայից մինչև Հարավային Ամերիկա միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը։ Ինչպես հաղորդում է UPI-ն, իր նվաճման համար նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ միանգամից երեք անվանակարգերում։

21-ամյա մարզուհին իր ճանապարհորդությունը սկսել է Պորտուգալիայի Լագոս քաղաքում և ավարտել 97 օր, 10 ժամ և 20 րոպե անց Ֆրանսիական Գվիանայի մայրաքաղաք Կայենում։ Այդ ընթացքում նա Ատլանտյան օվկիանոսով մեկ հաղթահարել է ավելի քան 7000 կիլոմետր։

Լաքլանը դարձել է առաջին կինը, որը Ատլանտյան օվկիանոսը նավակով հատել է մի մայրցամաքից մյուսը, ամենաերիտասարդ կինը, որը նավակով միայնակ հատել է օվկիանոսը, և ամենաերիտասարդ մարդը, որը դա արել է միայնակ։

Անցման ընթացքում Զարան օրական առնվազն 17 ժամ էր անցկացնում թիավարելով և քնում էր կարճ ժամանակահատվածներով՝ ոչ ավելի, քան 90 րոպե։ Չնայած դաժան պայմաններին, նա խոստովանել է, որ սպասում էր, որ ճանապարհորդությունն ավելի վախենալու կլինի։

«Դա բոլորի համար չէ, բայց ես երիտասարդ եմ և գիտեմ, որ կարող եմ թույլ տալ ինձ այդքան քիչ քնել», -ասել է նա՝ պատմելով ռեկորդային ճանապարհորդության մասին իր տպավորությունների մասին։