Ադրբեջանում Իրանից թմրանյութերի տարանցման գործով ձերբակալված երկու Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Կալանավորվածներին դատարան են տեղափոխել առանձին-առանձին, միաժամանակ մնացած վեց մեղադրյալների դատավարությունը շարունակվում է։
Ըստ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության՝ կասկածյալները տեղափոխվել են Սաբաիլի շրջանային դատարան։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ Բաքվում ձերբակալվել է երկու կազմակերպված հանցավոր խումբ, որոնցում ներգրավված են Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանք մեղադրվում են Իրանից թմրանյութերի տարանցիկ տեղափոխման, համացանցի միջոցով թմրանյութերի տարածման և կիբեռխարդախության մեջ։
Նշենք, որ ռուսաստանցիների ձերբակալություններն Ադրբեջանում տեղի են ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացման հետնապատկերում, երբ Եկատերինբուրգում ադրբեջանական հանցավոր խմբավորման անդամներին ձերբակալելու գործողության ժամանակ երկու ադրբեջանցի էր մահացել։ Ռուսական թելեգրամյան ալիքները հայտնել են, որ Բաքվում նաև ռուսաստանցի տեղեկատվական տեխնելոգիաների մասնագետներ են ձերբակալվել։





























