Պետրոպավլովսկ-Կամչատկի մոտակայքում գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Սեյսմոլոգները ցնցումներ են գրանցել Ավաչա ծոցի ջրերում։ Պետրոպավլովսկ-Կամչատկիի որոշ հատվածներում զգացվել են երկրի մակերևույթի տատանումներ։

Պետրոպավլովսկ-Կամչատկից հեռավորությունը 51 կիլոմետր է, խորությունը՝ 88.2 կմ։