«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հուլիսի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում աջակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին՝ աշխատանքից ազատել ՀԷՑ–ի այն աշխատակիցներին, որոնք «իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով» և դատել նրանց, որոնք կհամարձակվեն ստիպել ՀԷՑ–ի աշխատակիցներին մասնակցել Սամվել Կարապետյանի աջակցության երթին։
Սկզբում Ալեքսանյանը մեղադրեց լրագրողներին՝ վարչապետի խոսքը խեղաթյուրելու մեջ։ Սակայն այն պահին, երբ մամուլի ներկայացուցիչները ընթերցեցին վարչապետի ուղիղ մեջբերումը, նա փորձել է «հիմնավորել» իր դիրքորոշումը։ «Հուլիսին ընկերության կառավարումն իր վրա է վերցնելու Հայաստանի Հանրապետությունը։ Եվ բոլոր նրանք, որոնք աշխատանքային ժամին իրենց աշխատանքից բացի կզբաղվեն ցանկացած այլ բանով՝ հեռացվեն։ Դա բնական է», – ասաց պատգամավորը։
Նրա կարծիքով, ընկերությունում բավարար աշխատանք կա։ Այդ պատճառով աշխատակիցները պետք է բացառապես դրանով մտահոգվեն։
Նա նաև չպատասխանցեց հարցին, թե արդյոք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը, թե ոչ։





























