Ռուսաստանցի սենատոր Անդրեյ Կլիշասը հայտարարել է, որ «ներկայում» Ռուսաստանի քաղաքացիների համար Ադրբեջանում գտնվելը անվտանգ չէ։

«Փոխարենը Ռուսաստանն անվտանգ երկիր է Ադրբեջանի քաղաքացիների համար։ Մենք տարբեր ենք», - գրել է նա իր թելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածությունը սկսվեց Եկատերինբուրգում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի անդամների ձերբակալությունից հետո, որոնք մեղադրվում էին մի շարք սպանությունների և սպանության փորձերի մեջ։ Նրանցից երկուսը զոհվել են ռմբակոծության հետևանքով։

Երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները միմյանց դեմ բողոք են հայտնել և բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին։

Բաքվում ձերբակալվել են ռուսական «Sputnik Азербайджан»-ի և  Ruptly լրատվամիջոցների լրագրողները։

Բացի դրանից, Ադրբեջանում գտնվող ռուսները սկսել են հաղորդել իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասին։