Այսօր՝ հուլիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ժորա Ի.-ն իր վարած «ISUZU» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Մեղրի ավտոճանապարհի 212-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վազգեն Հ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից. նրանց տեղում առաջին օգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




























