Իրանի բոլոր համապատասխան մասնագիտացված կազմակերպությունները միաձայն համաձայնել են, որ իսրայելական F-35 ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, որոնք հարձակվել են Իրանի հյուսիսային, հյուսիսարևմտյան և Թեհրանի վրա, Իրան են մտել Բաքվի միջոցով և Ադրբեջանը պետք է պարզաբանի այս հարցը, հայտարարել է իրանցի քաղաքագետ Դարիուշ Սաֆարնեջադը։
«Զանգեզուրի միջանցքը նույնպես հրեա-թուրանական ծրագիր է և մնում է Իրանի կարմիր գիծը»,– ընդգծել է նա։
Կասպից ծովում հայտնաբերված խոցված իսրայելական F-35-երի և անօդաչու թռչող սարքերի մասերը կամ լրացուցիչ սարքավորումները ցույց են տալիս, որ Բաքուն այս պատերազմի գլխավոր կենտրոնն է։
Սաֆարնեջադի հայտարարությունները հրապարակվել են իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդյանի սոցիալական ցանցերի էջում։




























