Տարածաշրջանային և համաշխարհային կենտրոնները փորձում են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը օգտագործել իրենց շահերի համար, իսկ իշխանությունները լողում են այս իրավիճակում՝ մտածելով, որ կկարողանան իրենց բաժինը ստանալ յուրաքանչյուր կողմից և խնդրի չեն բախվի։ Այս մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ 

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար այլ հարցերի նկատմամբ նմանատիպ մոտեցումը հանգեցրել է ողբերգական հետևանքների։ Նա նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ քննարկումները տարվում են աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին։