Հուլիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել են գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններ։

Այդ թվում նաև․ 

Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, 

«Պատմամշակութային անշարժ հուշարձանների, ինչպես նաև պատմական միջավայրի պաշտպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, 

Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, 

«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, 

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, 

«Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքների փոփոխություններ, 

«Հանրային ծառայությունները կարգավորող լիազորությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքների փոփոխություններ, 

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքների փոփոխություններ, 

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքների փոփոխություններ, 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և դրանց հետ կապված օրենքների փոփոխություններ, 

«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, 

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, 

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծերի փաթեթ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, 

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ, 

«Ոստիկանական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, 

Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ։ 

Խորհրդարանականները նաև վավերացրել են ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀՀ-ում Ռուս-Հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը։