Գեներալ-մայոր և Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Միխայիլ Գուդկովը զոհվել է Կուրսկի մարզում, հայտնել է Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն։

«Նա զոհվել է սպայական իր պարտականությունները կատարելիս՝ իր զինակիցների հետ միասին։ Նրա հավատարիմ ընկերը և մեր ընդհանուր ընկեր Նարիման Շիխալիևը զոհվել է հրամանատարի հետ միասին», - նշել է նահանգապետը, հաղորդում է RBK-ն։

Կոժեմյակոն նշել է, որ անձամբ ճանաչում է Գուդկովին, որին բնութագրել է որպես «ուժեղ ոգով մարտիկ»։ Նահանգապետի խոսքով՝ Գուդկովը չէր կարող իրեն պատկերացնել ոչ մի տեղ, բացի ռազմածովային ուժերից, ուստի նույնիսկ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ դառնալուց հետո «նա չի դադարել անձամբ այցելել մեր ծովային հետևակի դիրքերը»։