Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն:

Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա  տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։

«Դա չափազանց դժվար էր մարսելու համար, ստիպված էի կրկնակի ստուգել՝ համոզվելու համար, որ դա զառանցանք չէ»,- պատմել է նա։

Բեյլին նշել է, որ շահումը ճիշտ ժամանակին է եղել, քանի որ իր ամուսինը մտադիր էր թոշակի անցնել դեկտեմբերին, և այդ գումարը կօգնի համալրել ընտանեկան բյուջեն։

«Մենք արդեն հոգացել ենք տան, ֆուրգոնի և բեռնատարի մասին, այնպես որ սա պարզապես հաճելի լրացում կլինի մեր խնայողություններին»,- հավելել է նա։