Բրայան Կոբերգերը, որին ամերիկյան լրատվամիջոցներն երկրի ամենաառեղծվածային մարդասպան են անվանում, ընդունել է իր մեղքը երեք քնած աղջիկների և նրանցից մեկի սիրեկանի՝ մի երիտասարդ տղամարդու սպանության մեջ։ Դրա մասին գրդում է The Washington Post-ը։
Ըստ գործարքի պայմանների՝ Կոբերգերին մահապատժի չի սպառնա, նրան կարող են դատապարտել չորս ցմահ ազատազրկման և ևս 10 տարվա ազատազրկման՝ տուն ներխուժելու համար։ Վերջնական դատավճիռը սպասվում է հուլիսի 23-ին։
Հանցագործությունը, որը ցնցեցել է Միացյալ Նահանգները, տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 13-ին Այդահո նահանգի Մոսքոու քաղաքում։ Հետաքննիչների պնդմամբ՝ Կոբերգերը գիշերը ներխուժել է Այդահոյի համալսարանի ուսանողների բնակության վայրը և դաժանորեն սպանել չորսին։ Նրա ներգրավվածությունը հաստատվել է հանցագործության վայրում թողնված դանակի պատյանի վրա հայտնաբերված ԴՆԹ հետքերով։
Կոբերգերը ձերբակալվել է նույն թվականի դեկտեմբերի 30-ին։ Ավելի ուշ պարզվել է, որ հարձակումից մեկ ամիս առաջ նա, ամենայն հավանականությամբ, փորձել էր նմանատիպ հանցագործություն կատարել մոտակա քաղաքում. անհայտ անձը, որը կրում էր Կոբերգերի կրած դիմակին նման դահուկային դիմակ, փորձել էր դանակով մասնավոր տուն ներխուժել։





























