Բավարիայում արագընթաց գնացքում տղամարդը վիրավորել է չորս ուղևորի։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Վիեննա մեկնող գնացքում։
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողն օգտագործել է «վտանգավոր առարկա». ըստ Bild-ի՝ դա կացին է եղել։ Հարձակումից հետո մի քանի ուղևորներ սեղմել են վթարային արգելակը, գնացքը կանգ է առել գծերի բաց հատվածում։
Ականատեսները շրջապատել են հարձակվողին և չեզոքացրել նրան մինչև ոստիկանության ժամանումը։ Հաղորդվում է, որ կասկածյալը վիրավորվել է ձերբակալության ժամանակ. նրան ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։
Գնացքում մոտ 500 մարդ է եղել։ Հարձակվողի դրդապատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել։
Bild-ի տվյալներով՝ հարձակումն իրականացրել է Սիրիայի քաղաքացի։ Նա զինված է եղել մուրճով և կացնով։





























