ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը այս շաբաթ կսկսի նամակներ ուղարկել այլ երկրներին, որոնցում կնշվեն այն մաքսատուրքերը, որոնք նրանք պետք է վճարեն Միացյալ Նահանգներում բիզնեսով զբաղվելու համար, հաղորդում է The Hill-ը։

«Ես ավելի հակված եմ նամակ ուղարկել և ասել, թե ինչ մաքսատուրք են նրանք վճարելու։ Պարզապես դա շատ ավելի հեշտ է։ Դա ավելի քան 170 երկիր է, և քանի՞ գործարք կարող եք կնքել։ Եվ դուք կարող եք լավ գործարքներ կնքել, բայց դա շատ ավելի դժվար է։

Ես կնախընտրեի նամակ ուղարկել՝ ասելով, որ սա այն գումարն է, որը դուք վճարելու եք Միացյալ Նահանգներում բիզնեսով զբաղվելու համար։ Եվ կարծում եմ, որ դա լավ կընդունվի», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ նամակները կսկսեն ուղարկվել ուրբաթ օրը՝ օրական մոտ 10 երկրների։ Թրամփը ներկայացրել է 20%, 25% և 30% հնարավոր մաքսատուրքեր։