Երեկ երեկոյան Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարձակումը հրդեհներ է առաջացրել և մեծ վնասներ պատճառել, այդ թվում՝ Կիևում Լեհաստանի հյուպատոսությանը, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«Նախագահ Թրամփ, Պուտինը ծաղրում է ձեր խաղաղության ջանքերը։ Խնդրում եմ վերականգնել Ուկրաինային հակաօդային զինամթերքի մատակարարումը և կիրառել նոր խիստ պատժամիջոցներ ագրեսորի դեմ», - հավելել է նա։

Ռուսաստանը հուլիսի 4-ի գիշերն Ուկրաինայի վրա իրականացրել է «ամենամեծ ավիահարվածներից մեկը», որի գլխավոր թիրախը Կիևն էր, ասել է Վլադիմիր Զելենսկին։