Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը, որը սրվել է ներկայիս կառավարության օրոք, սպառնում է տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը: Այս մասին Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից իրականացվող «Զրոյական թափոններ» նախագիծը լրացուցիչ խթան է հաղորդում կլիմայի փոփոխության դեմ պայքարին։
Նա վստահեցրել է, որ «Զրոյական թափոններ» նախագծի շնորհիվ հնարավոր է եղել կանխել մոտ 6 միլիոն տոննա ջերմոցային գազերի արտանետումը։
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան մտադիր է 2024-2030 թվականների էներգաարդյունավետության գործողությունների ծրագրի շրջանակներում արտանետումները կրճատել 100 միլիոն տոննայով։




























