Հուլիսի 4-ին, համաձայն հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների, վերադարձվել է ռուս զինծառայողների ևս մեկ խումբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Փոխանակման արդյունքում փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմագերիների մի խումբ։

Տեղեկատվությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին։

Հիշեցնենք, որ երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև։