Ռուսաստանի Դաշնության կողմից այսօր գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով Կիևում կա մեկ զոհ։
Ինչպես հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն, փրկարարները ավերված շենքի փլատակների տակից դուրս են բերել մարդու դի, հաղորդում է UNIAN-ը։
Նշվում է, որ մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, վիրավորվել է 26 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։
Ինչպես հաղորդում է TASS-ը, ուկրաինական զորքերը հարված են հասցրել Դոնեցկի արևմուտքում գտնվող Տրուդովսկիե գյուղին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կան զոհեր, չորս մարդ վիրավորվել է։




























