Պաղեստինամետ և Իսրայելի դեմ բողոքի ցույցեր կազմակերպողները ներխուժել են Miznon ռեստորանի Մելբուռնի մասնաճյուղ, կոտրել ցուցափեղկը և վախեցրել հաճախորդներին, գրում է Herald Sun պարբերականը։

Ակտիվիստները հայտարարել են, որ թիրախավորել են հայտնի իսրայելցի շեֆ խոհարար Էյալ Շանիին պատկանող ռեստորանը, քանի որ նրա գործընկեր՝ ձեռնարկատեր Շահար Սեգալը, աշխատում է ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը վայելող Գազայի մարդասիրական հիմնադրամի օգնության խմբի անունից։

Միևնույն ժամանակ, տեղական հրեական համայնքի անվտանգության խումբը հայտնել է Արևելյան Մելբուռնի սինագոգի վրա հրկիզման փորձի մասին:

Խումբը պնդում է, որ սինագոգի դուռն այրվել է, բայց ոչ ոք չի տուժել, իսկ շենքի մնացած մասը մնացել է անվնաս։