Հուլիսի 6-ի գիշերը ռուսաստանյան զորքերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Խարկովին, ինչի հետևանքով այնտեղ վիրավորվել են մի կին և երկամյա երեխա։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«Խարկով քաղաքի Նովոբավարսկի շրջանի վրա հարձակման հետևանքով տուժել է 46-ամյա կին։ Շևչենկովսկի շրջանում 2 տարեկան 8 ամսական աղջիկը սուր սթրեսային ռեակցիա է ստացել։ Նրան նույնպես ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- հայտնել է պաշտոնյան։

Այս գիշեր հզոր պայթյունների շարք է որոտացել նաև Նիկոլաևում։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտնել է, որ մարդկանց շրջանում վիրավորներ չկան։

Ռուսաստանը վեց անօդաչու է արձակել Զապորոժիեի և Զապորոժիեի շրջանի ուղղությամբ։ Վնասվել են ֆերմերային տնտեսությունների պահեստային տարածքներն ու գյուղտեխնիկան, մասնակիորեն ավերվել են մասնավոր ձեռնարկության շենք և բնակելի տուն։

Հարվածներից մեկը հասցվել է Յուրկովկա գյուղին։ Այնտեղ վնասվել է տուն։ Վիրավորվել է տարեց կին, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։

«ԱԹՍ-ները գրոհել են նաև Կիևի մարզի Վիշգորոդի շրջանը։ Այնտեղ հրդեհներ են բռնկվել ձեռնարկությունում և բնակելի հատվածում, տուժել է մեկ մարդ»,- հայտնում են տեղական լրատվամիջոցները։