Բույնակսկում ահաբեկչություն պլանավորելու կասկածանքով անչափահաս են ձերբակալել, հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքը։ Հարուցվել է քրեական գործ։

«Հանցագործությունը կատարելու համար նա 2025 թվականի հուլիսին, նախապես որոշված վայրից վերցրել է ինքնաշեն պայթուցիկ սարքը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը, քանի որ ոստիկանության աշխատակիցները նրան ձերբակալել են», — նշել են իրավապահները։

Կասկածյալը կալանավորված է, քննությունը շարունակվում է։