Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են իր դեմ մահափորձ կազմակերպել, բայց ձախողվել են։

«Նրանք փորձեցին, բայց ձախողվեցին», - ասել է Պեզեշկիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում։

Նախագահի խոսքով՝ մահափորձը կատարվել է մոտ մեկուկես շաբաթ առաջ։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները դրա հետ կապ չունի և որ մահափորձի հետևում կանգնած է Իսրայելը։

«Ես հանդիպման էի, քննարկում էինք հետագա քայլերը։ Իսրայելցիները, իրենց լրտեսներից հետախուզական տեղեկություններ ստանալով, փորձեցին հարվածել այն տարածքին, որտեղ մենք այդ պահին գտնվում էինք։ Բայց մարդու կյանքը Ալլահի ձեռքերում է։ Ես չեմ վախենում կյանքս զոհաբերել Իրանի անկախության և ինքնիշխանության համար, ինչպես նաև իմ ընկերները»։