SHOT-ի նախնական տվյալների համաձայն՝ Ռոման Ստարովոյտը, հնարավոր է, ինքնասպան է եղել Ռուսաստանի տրանսպորտի նախարարի պաշտոնից իր ազատման մասին լուրի տարածվելուց մոտ մեկ օր առաջ։

Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել շաբաթ օրվա լույս կիրակի գիշերը։ Ստարովոյտը ինքնասպան է եղել իր մեքենայում։

Ստարովոյտին կարող էր սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի (խարդախություն) և 160-րդ հոդվածի 4-րդ մասի (յուրացում) քրեական գործով։

Նրա նախկին տեղակալ Սմիրնովը (ով ներկայումս ձերբակալված է) հայտարարել է, որ ի թիվս այլ բաների, գործել է, Ստարովոյտի հանձնարարությամբ։