Մոտ մեկ տասնյակ այլ երկրներ «անմիջապես Միացյալ Նահանգների նախագահից» մաքսատուրքերի բարձրացման վերաբերյալ ծանուցումներ և նամակներ կստանան։
Դրա մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, հաղորդում է NBC News-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակներ էր ուղարկել Հարավային Կորեայի և Ճապոնիայի առաջնորդներին՝ սպառնալով 25-տոկոսանոց մաքսատուրք սահմանել այդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ։




























