Հուլիսի 8-ին Երևանում շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդություն է ներկայացրել՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2025 թվականի մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը հաղորդագրություն է ստացել Ազգային անվտանգության ծառայությունից։ Այնտեղ նշվել է, որ պատգամավոր Արթուր Լավրենտիևիչ Սարգսյանը, Վազգեն Պետրոսի Գալստանյանը, Մովսես Ռուբենի Շարբաթյանը, Հայկ Սամվելի Շահնազարյանը, Տիգրան Վագեևիչ Թոփալյանը, Իգոր Թադևոսի Սարգսյանը և այլ անձինք նախնական համաձայնությամբ պատրաստվել են ահաբեկչական գործողություն կատարել և իշխանությունը զավթել 2024 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի մարտի 14-ը։

Ընդդիմությունը հերքում է բոլոր մեղադրանքները՝ այդ գործողությունները որակելով որպես քաղաքական հետապնդում և ճնշում: Նրա գնահատմամբ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պաշտպանում է գործող կառավարության շահերը: Մասնավորապես՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և նրա ղեկավար Սեյրան Օհանյանին։