Հրազդանի  քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն 3 թեկնածուներ: Նրանց թվում են  Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը,  Հրազդանի նախկին քաղաքապետ, նախկին  ԱԺ պատգամավոր, ՀԱԿ-ի անդամ Սասուն Միքայելյանը եւ Հրազդանի համայնքապետի խորհրդական, ՀՀԿ-ական Հովհաննես Վրդավյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հրազդանի թիվ 25 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ բոլոր թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընդունման ժամկետը մինչեւ հունվարի 13-ն էր։ Իսկ  Հրազդանի քաղաքապետի, ընտրությունները տեղի են ունենալու 2012 թ. փետրվարի 12-ին: