Ազգային ժողովի նիստերի դահլիճում, այսօր՝ հուլիսի 8–ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շշով փորձել է հարվածել ընդդիմադիր պատգամավորներին, սակայն շիշը դիպել է ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարոխանյանին։

Ավելի ուշ Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ափսոսանք հայտնեց միջադեպի համար և նաև ներողություն խնդրեց հանրությունից այն ամենի համար, ինչին ականատես եղան բոլորը։