Թուրքիայի «Ժողովրդի ձայն» (HAS) կուսակցության ղեկավար կազմի մի շարք անդամներ դատական հայց են ներկայացրել 1997-ի փետրվարի 28-ի իրադարձությունների հետ կապված։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդի ձայն» կուսակցության կողմից ներկայացված հայցն ուղղված է ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Իսմաիլ Հաքքը Քարադայի, Գլխավոր շտաբի նախկին գլխավոր քարտուղար Էրոլ Օզքասնաքի եւ այլոց դեմ՝ «ուժ եւ բռնություն կիրառելով՝ տապալել Սահմանադրական կարգը» մեղադրանքով։
Նշենք, որ 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռն» հեղաշրջման հետաեւանքով իշխանությունից հեռացվեց իսլամիստական «Բարօրություն» կուսակցությունը, որի ղեկավար կազմի նկատմամբ դատական գործեր էին բացվել։ Այդ ժամանակ ձերբակալվել եւ դատապարտվել էր Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։




























